-
30.10.2014|
12:45
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը։
-
30.10.2014|
12:42
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից և հայտարարել, որ իր գլխավորած «Ժողճակատը»՝ որպես հոկտեմբերի 26-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթող, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը:
-
30.10.2014|
12:39
Լոնդոնի հիվանդանոցներից մեկում վախճանվել է Զամբիայի նախագահ Մայքլ Սատան՝ հաղորդել է Reuters-ը, պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել:
-
29.10.2014|
18:07
Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականների հյուրերն էին քուրդ հասարակական գործիչներն ու մտավորականները:
-
29.10.2014|
15:35
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում:
-
29.10.2014|
14:30
ՈՒկրաինայի քաղաքացիների ընտրությունը կայացել է հօգուտ եվրաինտեգրման: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՈՒկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում:
-
29.10.2014|
13:10
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, որտեղ հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:
-
29.10.2014|
12:42
Այսօր` ժամը 19:00-ին, «Մոսկվայի տանը» տեղի կունենա գրող, «Дом, в котором…» հայտնի վեպի հեղինակ Մարիամ Պետրոսյանի ստեղծագործական երեկոն:
-
29.10.2014|
12:38
Երկարատև հիվանդությունից հետո, 65 տարեկան հասակում մահացել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության փոխնախագահ Լյուդմիլա Շևցովան: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվակայքերը՝ հղում անելով Պետդումայի իրենց աղբյուրներին: Ըստ հրապարակումների՝ լուրն արդեն հաստատել են Պետդումայում:
-
29.10.2014|
12:20
ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող դասընթացը: